Մեդվեդչուկի կինն առաջարկում է իր ամուսնուն փոխանակել Մարիուպոլում գերեվարված բրիտանացիների հետ

Loading...

Օրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, այսօր դիմել է Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ առաջարկելով կազմակերպել իր ամուսնու փոխանակումը Մարիուպոլում գերեվարված այն բրիտանացիների հետ, որոնք ուկրաինական բանակի կազմում մասնակցում էին ռազմական գործողություններին։

«Դիմում եմ Էյդեն Էսլինի և Շոն Փիների հարազատներին։ Ձեր հնարավորությունների շրջանակում է դիմել վարչապետ Բորիս Ջոնսոնին, որպեսզի նա ազդի ուկրաինական ղեկավարության վրա և հասնի Էյդենի և Շոնի ազատմանը՝ փոխանակելով նրանց իմ ամուսնու` ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ», — հայտարարել է Մարչենկոն։

Այս հայտարարության հրապարակումից մի քանի ժամ անց Ռուսաստանի արտգործնախարարությունը ակնարկել է, որ պաշտոնական Մոսկվան կարող է քննարկել նման փոխանակում կազմակերպելու հարցը։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է, որ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը առանց հապաղման կպատասխանի ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի կնոջ խնդրանքին», — իր Տելեգրամ ալիքում գրել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button