
Loading...
Հայաստանի ոստիկանության օրը` այսօր տրվել է Պարեկային ծառայության Շիրակի ու Լոռու մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկը` կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, դեսպանների մասնակցությամբ:
«Սա նոր և թարմ շունչ է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար, որը պիտի նոր մակարդակի բարձրացնի մեր աշխատանքի որակը», — հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` օրինապահ քաղաքացին իրեն պիտի զգա վստահ, ապահով, անվտանգ, իսկ օրենքի հետ խնդիր ունեցող քաղաքացին իմանա, որ իր խախտումն անարձագանք չի մնալու:
Ոստիկանության պարեկային նոր ծառայությունը աշխատանքի դուրս եկավ նախորդ հուլիսի 7-ից, նույն օրվանից դադարեցվեց Ճանապարհային ոստիկանության աշխատանքը։