Վերեշուկ․ «Ուկրաինացի ռազմագերիների թիվը հասնում է 700-ի»

Loading...

Ռուսաստանցիների ձեռքում գտնվող ուկրաինացի ռազմագերիների թիվը հասնում է 700-ի, այսօր ուկրաինական հեռուստաալիքների միասնական եթերում հայտարարել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը։

Նրա խոսքով` գրեթե նույնքան ռուսաստանցի ռազմագերիներ էլ այս պահին գտնվում են Ուկրաինայի տարածքում։ «Այս առումով գործնականում հավասարություն է առկա», — ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Ռուսական աղբյուրները, սակայն, պնդում են, որ գերեվարված ուկրաինացի զինծառայողների թիվն անհամեմատ ավելի մեծ է։ Ռուսաստանի ՊՆ-ն երկու օր առաջ հայտարարեց, որ միայն Մարիուպոլում այս շաբաթ գերի է հանձնվել ավելի քան 1000 ուկրաինացի ծովային հետևակային։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button