Փաշինյանը եկող շաբաթ պաշտոնական այց կկատարի Մոսկվա

Loading...

Եկող շաբաթ նախատեսված է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռուսաստան: Այս մասին հայտնում է «Ռոսիա 1»-ը` ներկայացնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս շաբաթ սպասվող հանդիպումների շարքը:

«Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստան, ստեղծված միջազգային իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն»,- նշված է հաղորդման մեջ։

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը՝ կառավարության մարտի 10-ի նիստում Փաշինյանը նշել էր, որ ապրիլին նախատեսված է իր այցը Մոսկվա՝ առանց հստակ օր նշելու։

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», — ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Ապրիլի 8-ին Ռուսաստանում էր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button