Դանիլով. «Ռուսաստանը սկսել է գրոհը Ուկրաինայի արևելքում»

Loading...

Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովն ապրիլի 18-ին ասել է, որ Ռուսաստանը սկսել է գրոհը երկրի արևելյան շրջանում:

«Սա պաշտոնական հայտարարություն է: Այսօր առավոտյան ամբողջ ռազմաճակատի գծով Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի շրջաններում զավթիչները փորձել են ճեղքել մեր պաշտպանությունը: Բարեբախտաբար, մեր զինծառայողները դիմանում են, միայն երկու քաղաքներում են նրանք {ռուսական բանակը} անցել, դա Կրեմեննայան է և մի ուրիշ փոքրիկ քաղաք»,- ասել է Դանիլովը:

Նրա խոսքով, մարտերը շարունակվում են: Ռուսների նպատակն է մինչև ապրիլի 24-ը՝ ուղղափառների Զատիկը, ամբողջությամբ գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջանները:

Ուկրաինայի արևելքում ռուսների գրոհի մեկնարկի մասին է հայտնել նաև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Փորձագետները նախկինում կարծիք են հայտնել, որ Մոսկվայի նպատակն է մինչև Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, գրավել Դոնբասը:

Վերլուծաբան Օլեգ Ժդանովի փոխանցմամբ, ռուսները դեպի Կրամատորսկ կշարժվեն Իզյում և Գուլյայպոլե ավաններից, նպատակ ունենալով օզակել այդ քաղաքը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button