Զելենսկի․ «Պատերազմի վճռորոշ ճակատամարտը Դոնբասում կմեկնարկի մոտ ապագայում»

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համոզված է՝ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը Դոնբասում մեկնարկելու է մոտ ապագայում։ Սպասվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Զելենսկին կոչ է անում արևմտյան գործընկերներին ընդլայնել սպառազինության մատակարման ծավալները։

«Ռուսական բանակը պատրաստվում է մոտ ապագայում Արևելյան Ուկրաինայում հարձակողական գործողություն ձեռնարկել։ Նրանք ուզում են վերջնականապես քանդել Դոնբասը, վերացնել այն ամենը, ինչ կազմում է արդյունաբերական այս շրջանի փառքը։ Ռուսական ուժերը այժմ ոչնչացնում են Մարիուպոլը՝ ջնջելով այն աշխարհի երեսից։ Նրանք պատրաստվում են նույնն անել նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզի քաղաքների հետ։ Մենք մեր հերթին անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք երկրի պաշտպանությունը։ Մենք շնորհակալ ենք մեր այն գործընկերներին, որոնք մեզ իրական օգնություն են ցուցաբերում։ Բայց այն պետությունները, որոնք ունեն մեզ անհրաժեշտ սպառազինությունն ու զինամթերքը, սակայն չեն շտապում այն մեզ տրամադրել, պետք է իմանան՝ առաջիկա ճակատամարտի ճակատագիրը նաև իրենցից է կախված», -հայտարարում է Վլադիմիր Զելենսկին։

AP գործակալության համոզմամբ՝ Ուկրաինայի նախագահի ամենօրյա ուղերձում հնչած այս քննադատության գլխավոր հասցեատերը Գերմանիայի իշխանություններն են։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button