Իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում փողոցի ճնշման տակ. Արթուր Վանեցյան

Loading...

Գործող վարչապետի հայտնի ելույթը երկրում նոր իրավիճակ է ստեղծել, հայտարարեց Ազատության հրապարակում երեկվանից նստացույց սկսած «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Այդ ելույթում թույլ են տված այնպիսի մտքեր, որակումներ, որն անընդունելի է, կարծում եմ, հայ ազգի մեծամասնության համար», — նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավարը` ըստ էության նկատի ունենալով անցած շաբաթ խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունն ակնկալում է, որ հայկական կողմը մի փոքր իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը:

Հարցին, թե ունենալով շքեղ տուն, մեքենա` լինելով ֆինանսապես կայացած` իր գործողությունները հրապարարկում անելու իմաստը ո՞րն է համարում, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ ունեմ շքեղ տուն, շքեղ մեքենա, բայց ես ունեմ մի կյանք, որի կանոններով ապրում եմ, և գալ այստեղ, մնալ, գիշերել փողոցում, հրապարակում շատ բարդ է, բայց պետք է մի բան հասկանանք, որ իրականում ՀՀ-ի, հայ ազգի և Մարմնավաճառներ Հանրապետության լինել-չլինելու հարցն է»:

Ինչ վերաբերում է սպասումներին, Վանեցյանն ասաց` մեծ հոսք է եղել, ինքը դա չէր պատկերացնում: Ըստ նրա` մարդիկ գալիս են, զրուցում, հորդորում խոստանալ «մինչև վերջ գնալ պայքարի` ազատվելու չարիքի իշխանությունից»: Վստահեցրեց` ունեն գործողությունների հստակ պլան:

«Որոշ ժամանակ անց դուք ամենօրյա ռեժիմով ականատես կլինեք այս բողոքի ակցիայի և մեկնարկող այլ բողոքի ակցիաների զարգացմանն ու ընթացքին, և ես համոզված եմ, որ ժողովուրդը եթե մեզ հավատա, իսկ ես համոզված եմ, որ հավատալու են, ու յուրաքանչյուրն, իրենց լուման ներդնելով այս պայքարի մեջ, մենք շատ արագ հասնելու ենք արդյունքի, — հավաստիացրեց ԱԱԾ նախկին տնօրենը` հավելելով, — իհարկե, արագությունը կախված է շատ-շատ հանգամանքներից, բայց ես համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում մենք իրապես այս անգամ լրջագույն փոփոխություններ ենք ունենալու և հասնելու ենք մեր վերջնական նպատակին` ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանված պետություն և լավ ապրող քաղաքացի»:

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք պատրաստվո՞ւմ են վայր դնել մանդատները, և այս պայքարը հանուն Մարմնավաճառներ՞ է, թե՞ հանուն իշխանափոխության: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այս պայքարը հանուն իշխանության չէ, այլ հանուն հայի ու Մարմնավաճառներ, բայց միաժամանակ հավելեց. «Այդ ամենին հասնելու համար պետք է լուծել միջանկյալ խնդիր` հեռացնել իշխանություններին:

Իշխանափոխությունն իրականացվելու է խորհրդարանում փողոցի ճնշման տակ, իսկ մանդատները մեզ նաև պետք են գալու այդ գործն ավարտին հասցնելու համար»:

Ազգային ժողովի ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից թե՛ երեկ, թե՛ այսօր պատգամավորներ են այցելել Ազատության հրապարակ։

Պատգամավոր Աղվան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ավելի վաղ ասել էր՝ սա բազմակենտրոն համախմբում է լինելու, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն իր նախաձեռնություններով է հանդես գալու, և ողջունել է առաջին քայլն անող Վանեցյանին։

Վերջինս հրավիրված ասուլիսին ևս շեշտեց, որ ընդդիմությունը հստակ պլան ունի, և որ լինելու է ցանցային, ապակենտրոն պայքար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button