Իրանի նախագահը սպառնում է Իսրայելին

Loading...

Իրանի նախագահը Էբրահիմ Ռաիսին զգուշացնում է՝ «Իսրայելի կողմից ցանկացած ագրեսիվ գործողության դեպքում իրանական բանակը կդիմի պատասխան գործողությունների»։ Այս մասին իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է այսօր բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ՝ հեռակա կարգով դիմելով Իսրայելի ղեկավարներին։

«Անգամ ձեր ամենաթեթև շարժը չի վրիպի մեր հետախուզության, անվտանգության ուժերի և բանակի ուշադրությունից։ Հաշվի առեք՝ եթե անգամ մի փոքր քայլ կատարվի Իրանի ժողովրդի դեմ, մեր զինված ուժերի թիրախը կլինի սիոնիստական կազմավորման կենտրոնը», — հայտարարում էր Ռաիսին։

Իրանի նախագահի հայտարարությունները հնչել են Թեհրանի և միջազգային առաջատար դերակատարների միջև Վիենայում ընթացող բանակցությունների փաստացի սառեցման պայմաններում։ Իսրայելը կտրականապես դեմ է Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ նոր համաձայնագրի կնքմանը՝ պնդելով, որ այն արդյունավետ կերպով չի ապահովում Թեհրանի ոչ միջուկային կարգավիճակը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button