Մեդվեդչուկը խնդրում է փոխանակել իրեն Մարիուպոլի պաշտպանների հետ

Loading...

Ուկրաինացի ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Մեդվեդչուկը կոչ է արել Ուկրիանայի և Ռուսաստանի նախագահներին՝ փոխանակել իրեն Մարիուպոլի պաշտպանների և քաղաքում գտնվող խաղաղ բնակիչների հետ։ Մեդվեդչուկի տեսաուղերձը հրապարակել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։

«Դիմում եմ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով նրանց կազմակերպել իմ փոխանակումը Մարիուպոլի պաշտպանների և այն խաղաղ բնակիչների հետ, որոնք այսօրվա դրությամբ շարունակում են մնալ այդ քաղաքում և զրկված են մարդասիրական միջացնքներով այն լքելու հնարավորությունից», -հայտարարում էր Մեդվեդչուկը։

Վլադիմիր Պուտինի ընկերը համարվող Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, շաբաթ օրը դիմել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ առաջարկելով իր ամուսնուն փոխանակել ռուսական ուժերի կողմից Մարիուպոլում գերեվարված բրիտանացիների հետ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button