Ուկրաինայում պատերազմում 205 երեխա է զոհվել, 362-ը՝ վիրավորվել. դատախազություն

Loading...

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից՝ փետրվարի 24-ից ի վեր երկրում 205 երեխա է զոհվել, ևս 362-ը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

«Սրանք վերջնական թվեր չեն, քանի որ աշխատանքներ են տարվում ակտիվ ռազմական գործողությունների վայրերում, ժամանակավորապես օկուպացված և ազատագրված տարածքներում դրանք հաստատելու ուղղությամբ», — ասվում է հաղորդագրությունում։

Պաշտոնական տվյալներով՝ ամենաշատ երեխաներ տուժել են Դոնեցկի, Կիևի և Խարկովի մարզերում:

Ռուսաստանի զինված ուժերի կողմից ռմբակոծությունների ու հրետակոծությունների պատճառով Ուկրաինայում վնասվել է 1018 ուսումնական հաստատություն, որոնցից 95-ն ամբողջությամբ ավերվել է։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button