Ժան-Լյուկ Մելանշոնը հավակնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնին

Loading...

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով երրորդ տեղը գրաված ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան-Լյուկ Մելանշոնն ակնկալում է հունիսին կայանալիք խոհրդասրանական ընտրություններրից հետո ստաձնել վարչապետի պաշտոնը: Այդ մասին նա ասել է BFM ֆրանսիական հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում:

«Խնդրում եմ ֆրանսիացիներին սատարել ինձ և ընտրել վարչապետ»,- ասել է Մելանշոնը, նշելով, որ «խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան նախագահական ընտրությունների յուրօրինակ ամփոփում և երրորդ փուլ»:

Ավելի վաղ գործող նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, թե երկրորդ փուլում հաղթելու դեպքում ինքը կարող է ձախ ուժերի ներկայացուցչին վստահել կառավարության ձևավորումը:

«Հինգերորդ Հանրապետության պատմության ընթացքում չի եղել մեկ ուրիշ նախագահ, ով իր քաղաքական մեծամասնության շրջանակից դուրս է որոնել {երկրի կառավարման համար պիտանի} տաղանդներ»,- ասել է Մակրոնը:

Ապրիլի 10-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով պայքարը երկրորդ փուլում շարունակելու են Մակրոնը և ազգայնական լիդեր Մարին Լը Պենը: Ենթադրվում է, որ Մելանշոնի աջակիցների մոտ 35 տոկոսը կքվեարկի Մակրոնի օգտին, իսկ 27 տոկոսը՝ Լը Պենի: Մելանշոնն աջակիցներին կոչ է արել քվե չտալ Լը Պենին:

Երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Ըստ վերլուծաբանների, Մակրոնն ունի հաղթելու լավ հնարավորություններ:

Խորհրդարանական ընտրությունները Ֆրանսիայում նույնպես տեղի կունենան երկու փուլով՝ հունիսի 12-ին և 19-ին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button