Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն զգալ Եվրոպայի, Եվրամիության մաս․ Զելենսկի

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Եվրամիության պատվիրակության ղեկավարին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որն անհրաժեշտ քայլ է երկրի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից։

«Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասիին է հանձնել լրացված հարցաթերթիկը, որպեսզի մեր երկիրը ստանա ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ», — ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը ցանկանում է իրեն «Եվրոպայի մաս զգալ, Եվրամիության մաս»։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին և Մատի Մաասիկասիին՝ հարցաթերթիկը տրամադրելու հարցում արագ աշխատելու համար։

«Մենք հավատում ենք, որ աջակցություն կստանանք և կդառնանք անդամակցության թեկնածու, դրանից հետո կսկսվի հաջորդ՝ եզրափակիչ փուլը», — հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button