Վաշինգտոնը կարող է առաջիկայում նոր սանկցիաներ ընդունել Մոսկվայի նկատմամբ

Loading...

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին ապրիլի 19-ին ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթվա ընթացքում կարող է ընդունել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:

«Մենք դեռ քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունը, գործադիր իշխանությունն ուսումնասիրում է այդ հարցը, սանկցիաներ կարող են ընդունվել առաջիկա օրերին»,- ասել է խոսնակը, չնշելով, թե կոնկրետ որ բնագավառում կամ ում նկատմամբ կարող են հաստատվել սահմանափակումներ:

Սպիտակ տան խոսնակը նաև նշել է, որ նախագահ Ջո Բայդենի և Արևմուտքի լիդերների տեսակապով կայացած քննարկման թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի նկատմամբ նոր սանկցիաների հարցը:

«Նրանք {արևմտյան երկրների ղեկավարները} խոսել են համակարգված գործողությունների մասին, որոնք թույլ կտան պատասխանատվության կանչել Ռուսաստանին և տնտեսական լուրջ դժվարությւններ ստեղծել այդ երկրի համար: Նրանք պայմանավորվել են համակարգումը շարունակել «Մեծ յոթնյակի», Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ասել է Ջեն Սաքին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button