Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Loading...

Պաշտոնական այցով Հայաստանի վարչապետը ժամանեց Մոսկվա։ Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Առաջիկա ժամերին Հայաստանի վարչապետին կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վաղը Փաշինյանը կհանդիպի Ռուսաստանի վարչապետի, Պետդումայի և Դաշնային խորհրդի ղեկավարների հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը կայցելի Նիժնի Նովգորոդ։

Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ։

Երեկ Հայաստանի կառավարության փոխանցեց, որ Փաշինյանն ու Պուտինը հանդիպմանը կանդրադառնան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցերը։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը կլինի։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button