Բրիտանական դատարանը Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշում է կայացրել

Loading...

Վեստմինստերի շրջանային դատարանն այսօր կայացած կարճատև նիստի ընթացքում բավարարել է Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Միացյալ Նահանգներ արտահանձնելու պահանջը։ Ասանժը Միացյալ Նահանգներում մեղադրվում է լրտեսության մեջ, և նրան երկարատև ազատազրկում է սպառնում՝ ընդհուպ մինչև 175 տարի։

Դատարանի վճռից հետո Ասանժի արտահանձնման մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Պրիտի Պատելը։

«Ասանժը, սակայն, նախարարի որոշումը բողոքարկելու որոշակի իրավական հնարավորություններ դեռ ունի», — նշում է AP գործակալությունը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button