Գրիգորյանն ու Օվերչուկը անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնմանը

Loading...

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում Ռուսաստանի փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ երեկ քննարկել է հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Ըստ Հայաստանի կառավարության, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:

44-օրյա պատերազմին հաջորդած ավելի քան մեկ տարվա բանակցություններից հետո հայտարարվեց՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի միջնորդությամբ և փոխվարչապետերի մասնակցությամբ գործող եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում՝ նոյեմբերի 26-ին Սոչիի Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

Երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button