Ժոզեպ Բորել. «Եվրամիությունը կշարունալի իջեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից»

Loading...

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը Մադրիդում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ կառույցի անդամները կշարունակեն էներգետիկայի բնագավառում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:

Այդ նպատակով Եվրամիությունը կրճատելու է ռուսական նավթի և գազի ներկրման ծավալները:

«Յուրաքանչյուր երկիր շատ արագ կրճատում է ռուսական նավթի ու գազի գնումները: Նախ ներկրումն ավելացել էր, քանի որ պետք էր լրացնել պահեստները, բայց հիմա բոլոր երկրները, այդ թվում կախվածության մեջ գտնվողները, լուրջ քայլեր են անում ներկրումն իջեցնելեւ ուղղությամբ»,- ասել է Բորելը:

Նրա փոխանցմամբ, այդ հարցը կքննարկվի Եվրամիության առաջիկա գագաթնաժողովներում:

«Եվրոպական հանձնաժողովն ունի ռուսական գազի սպառումը երկու երրորդով կրճատելու ծրագիր: Մենք պետք է ազատվենք այդ կախվածությունից և դա անելու լավագույն ձևը վերականգնվող էներգետիկայի զարգացումն է, մենք չպետք է վերադառնանք ածխին»,- ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button