Կողմերին հաջողվել է պայմանավորվել Մարիուպոլից հումանիտար միջանցքի շուրջ

Loading...

Ուկրաինայի իշխանություններին հաջողվել է պայմանավորվել ռուսաստանյան զորքերի կողմից շրջափակված Մարիուպոլից հումանիտար միջանցքի շուրջ։ «Հաշվի առնելով Մարիուպոլում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը՝ մենք այսօր կկենտրոնացնենք մեր ջանքերը հենց այդ ուղղությամբ: Մեզ հաջողվեց նախնական համաձայնության գալ կանանց, երեխաների և տարեցների համար մարդասիրական միջանցքի շուրջ», — այսօր հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

Տարհանվածները Մարիուպոլից կտեղափոխվեն Զապորոժիե։

Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայն էլ կրկին կոչ է արել քաղաքացիներին տարհանվել, քանի որ իրավիճակն ամեն ժամ վատթարանում է։ Գայդայը Թվիթերում գրել է, որ այսօր Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Ռուբեժնոյեից, Գոռնիից և Պոպասնայայից մարդկանց դուրս բերելու «հերթական փորձն» է լինելու։

«Իրավիճակը ժամ առ ժամ վատթարանում է, մենք ավտոբուս և մարդասիրական օգնություն ենք ուղարկում, օրինակ, Պոպասնայա, և վստահ չենք, որ դրանք կհասնեն իրենց նպատակակետին: Սնունդ, ինչպես նաև դեղորայք գնելու տեղ գրեթե չկա։ Տարհանվեք և համոզեք ձեր հարազատներին՝ կարող է գալ մի օր, երբ մենք չկարողանանք դեղորայք և սնունդ հասցնել: Պաշտպանեք ձեզ՝ մոտեցեք տարհանման տրանսպորտին և հեռացեք», — գրել է Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button