ՄԱԿ-ի տվյալներով` ուկրաինացի փախստականների ընդհանուր թիվը գերազանցել է 5 միլիոնը

Loading...

Փետրվարի 24-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, Ուկրաինայի տարածքը ավելի քան 5 միլիոն խաղաղ բնակիչ է լքել։ Այսօր նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Այս կառույցի հրապարակած վիճակագրության համաձայն` վերջին երկու ամիսներին 2 միլիոն 800 հազար ուկրաինացիներ հատել են Լեհաստանի հետ սահմանը, ավելի քան 700 հազար մարդ տեղափոխվել է Ռումինիա։

«Հունգարիան և Մոլդովան ավելի քան 400 հազարական ուկրաինացի փախստական են ընդունել», — նշում են ՄԱԿ-ի ներկայացուցիչները։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button