«Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ»․ Փաշինյանը՝ Վոլոդինին

Loading...

«Նախագահ Պուտինի հետ վերջնական համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ», — այսօր Մոսկվայում, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, ասել է Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Պուտինի հետ արդյունավետ քննարկում են ունեցել, համատեղ կարևոր հայտարարություն ընդունել։

Ռուսաստանի Պետդումայի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը՝ նկատելով՝ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է:

Փաշինյանն ու Վոլոդինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով է Ռուսաստանում։ Նա երեկ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով․ — «Պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»:

Շարունակվում է Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան: Այսօր առավոտյան վարչապետն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button