
Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին ապրիլի 20-ին ասել է, թե «Սարմատ» տեսակի նոր միջմայրացամաքային ռուսական հրթիռի փորձարկումը չի կարող որևէ կերպ փոխել Միացյալ Նահանգների դիրքորոշումն Ուկրաինայի հարցում:
Խոսնակի փոխանցմամբ, Վաշինգտոնը որպես նախազգուշացում կամ սպառնալիք չի ընկալում ռուսական ռազմական նոր հրթիռի արձակումը:
«Նրանք {ռուսական կողմը} ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի պահանջին համաձան մեզ տեղեկացրել են այդ հրթիռի փորձարկման մասին: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ փորձարկումները չի համարում վտանգ Միացյալ Նահանգների կամ դաշնակիցների համար»,- ասել է Սպիտակ տան մամլո պատասխանատուն:
Ջեն Սաքիի խոսքով, «ռուսական հրթիռների փորձարկումների ժամանակը կամ ծավալը չեն կարող փոխել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը հակազդելու Միացյալ Նահանգների մոտեցումը»: