Ռուսաստանը նոր միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել

Loading...

Ռուսաստանի ՊՆ-ն քիչ առաջ հաղորդել է միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռի հաջող փորձարկման մասին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` հրթիռը արձակվել է Արխանգելսկի մարզի «Պլեսեցկ» տիեզերակայանից Մոսկվայի ժամանակով ժամը 15-ի սահմաններում՝ հաջողությամբ խոցելով նախանշված թիրախը, որը գտնվել է 5800 կիլոմետր արևելք՝ Կամչատկա թերակղզում։

Ռուսաստանի նախագահը արդեն իսկ շնորհավորել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույին՝ «Սարմատ» հրթիռի հաջող փորձարկման առթիվ։ «Սարմատը» կստիպի լավ մտածել այն մարդկանց, որոնք փորձում են սպառնալ Ռուսաստանին», — հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button