
Ռուս և բելառուս թենիսիստներին արգելվել է մասնակցել հունիսի 27-ից հուլիսի 10-ը Լոնդոնում անցկացվելիք Ուիմբլդոնի հեղինակավոր մրցաշարին։ Այս մասին հաղորդում են մի շարք արևմտյան լրատվամիջոցներ, այդ թվում՝ Bloomberg գործակալությունը և BBC-ն։
Նման որոշման պատճառն, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և պաշտոնական Մինսկի՝ դրան ցուցաբերած աջակցությունը։
Ավելի վաղ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին 2022 թվականի Ուիմբլդոնին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկով էր հանդես եկել Մեծ Բրիտանիայի սպորտի նախարարը։
Այսպիսով՝ աշխարհի ամենահեղինակավոր թենիսային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից կզրկվեն տղամարդկանց վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը և կանացի թենիսի չորորդ ռակետ բելառուս Արինա Սաբալենկան։