Սաակաշվիլիի ինքնազգացողությունը դատարանի դահլիճում վատացել է

Loading...

Այսօր Թբիլիսիում ընթացող դատավարության ընթացքում վատացել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողությունը։ Դատավորը ստիպված է եղել դադարեցնել նիստը, իսկ Սաակաշվիլին դատական կարգադրիչների ուղեկցությամբ լքել է ամբաստանյալների համար նախատեսված ապակե վանդակը՝ հայտարարելով, որ «բժշկական օժանդակության կարիք է զգում»։

Մոտ 10 րոպե տևած ընդմիջումից հետո վերադառնալով դատարանի դահլիճ՝ Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ ավելի քան կես տարի շարունակվող ազատազրկումը վերջնականապես խաթարել է իր առողջությունը։

«Վերջին մի քանի օրերին իմ քաշը նվազել է շուրջ 12 կիլոգրամով, ես տառապում եմ անքնությամբ։ Կիրակի օրը ես դադարեցի զգալ իմ ոտքերը, վիճակը կայունացավ միայն մի շարք ներարկումներից հետո», — հայտարարել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահը դատարանի առջև է կանգնել սահմանն անօրինական հատելու մեղադրանքով։ Սաակաշվիլին գաղտնի կերպով Վրաստան էր վերադարձել 2021 թվականի աշնանը՝ իրավապահների կողմից ձերբակալվելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին։ Բանտում Սաակաշվիլին երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ ընդհանուր առմամբ 70 օր շարունակ հրաժարվելով սննդից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button