Դմիտրի Պեսկով. «Սպասում ենք Կիևի պատասխանին խաղաղություն հաստատելու վերաբերյալ մեր գրավոր առաջարկին»

Loading...

Մոսկվան տակավին սպասում է ուկրաինացիների պատասխանին խաղաղություն հաստատելու վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած գրավոր առաջարկին: Այդ հայտարարությամբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով երեկ ասել է, թե տեղեկություն չունի ռուսական կողմի առաջարկի մասին:

«Բանագնացների կազմը նույնն է, փորձագետները մշակում են նախագիծը, կրկնում եմ, ինչպես երեկ էի ասել՝ մեր պահանջները, դրանց վերջին տարբերակը, փոխանցվել են մյուս կողմին, ուստի, մենք պատասխանի ենք սպասում: Թեպետ, մենք լսել ենք, որ նախագահ Զելենսկին ասել է, թե ոչ մի տեքստ չի տեսել, և դա էլ է հարցեր հարուցում, քանի որ ոչ ոք Զելենսկուն չի զեկուցում մեր առաջարկների մասին»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Ապրիլի 12-ին Պուտինն ասել է, թե բանակցությունները մտել են փակուղի: Կիևը մերժում է Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկման հետ մերվելու և Դոնբասի երկու անջատողական կազմավորումների անկախությունը ճանաչելու Մոսկվայի պահանջը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button