Խովաևը «օգտակար խորհրդակցություններ» է անցկացրել Երևանում, կայցելի նաև Բաքու․ Զախարովա

Loading...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը խորհրդակցություններ է անցկացրել Երևանում, համաձայնեցվել է նաև նրա այցը Բաքու։ Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իգոր Խովաևի հիմնական խնդիրներից է ադրբեջանցի և հայ գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն միացել է աշխատանքին, օգտակար խորհրդակցություններ է անցկացրել Երևանում։ Համաձայնեցված է նրա այցը Բաքու, որը տեղի կունենա մոտ ապագայում», — ասել է դիվանագետը։

Զախարովան նշել է, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար Բաքվի առաջարկած հիմնարար սկզբունքների, ինչպես նաև այդ առաջարկներին Երևանի կառուցողական արձագանքի վրա։

Ապրիլի 8-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այդ հայտարարությունից հետո Ռուսաստանը Մինսկի խմբում իր համանախագահ Իգոր Խովաևին նշանակեց արտգործնախարարի հատուկ ներկայացացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button