Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց Քամալա Հարիսի, Մարկ Ցուկերբերգի և մի շարք այլ անվանի ամերիկացիների նկատմամբ

Loading...

Մոսկվան այսօր պատժամիջոցներ սահմանեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսի, «Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր ու սեփականատեր Մարկ Ցուկերբերգի և մի խումբ այլ անվանի ամերիկացիների նկատմամբ:

Ցանկում ամերիկացի պաշտոնատար անձինք են, նրանց ընտանիքների անդամները, գործարար շրջանակների, գիտական աշխարհի և մամուլի բնագավառի ներկայացուցիչներ:

«Ի պատասխան հետզհետե ընդարձակվող հակառուսական պատժամիջոցների, Ռուսաստանը Միացյալ Նահանգների 29 քաղաքացիների արգելում է այցելել Ռուսաստանի Դաշնության տարածք: Ցուցակում ռուսատյացության քաղաքականությանը նպաստող մարդիկ են»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում, որի համաձայն, առաջիկայում այդ ցուցակը կընդլայնվի:

Ամերիկացիներից զատ Մոսկվան այսօր պատժամիջոցներ սահմանեց նաև Կանադայի 61 քաղաքացիների նկատմամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button