Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլը վերահսկողության տակ վերցնելու մասին

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «ազգայնական «Ազով»-ի մայրաքաղաք» Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ «Ուկրաինացի մարտիկներն ու օտարերկրյա վարձկաններն» այնտեղ «ապահով փակված են», — հավելել է Շոյգուն։

Պուտինը Մարիուպոլում «մարտական աշխատանքը» «հաջող» է անվանել և խնդրել է պարգևատրման ներկայացնել ռուս զինվորականներին։ Նա հայտարարել է, որ նպատակահարմար չի համարում «Ազովստալ»-ի գրոհը և հրամայում է չեղարկել այն՝ բացատրելով իր հրամանը ռուսաստանցի զինվորականների կյանքը պահպանելու նկատառումներով։ «Այդ արդյունաբերական գոտին այնպես արգելափակեք, որ ճանճն էլ չթռչի», — հարահանգել է ՌԴ նախագահը։

«Ազովստալ» ձեռնարկությունը զբաղեցնում է 11 քառակուսի կիլոմետր տարածք, այն կարծես քաղաք է քաղաքի մեջ՝ ստորգետնյա հաղորդակցությունների զարգացած համակարգով, ներառյալ ապաստարաններ: Այնտեղ պատսպարվում են ուկրաինացի զինվորականներ, ռուսական կողմի տվյալներով՝ մոտ 2,5 հազար, ենթադրաբար՝ նաև քաղաքացիական անձինք։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել էր, որ նախօրեին փախստականներով ընդամենը չորս ավտոբուս է կարողացել լքել Մարիուպոլը, թեև նախատեսվում էր մի քանի տասնյակ։ Այսօր տարհանումը քաղաքից, որտեղ մնացել է մոտավորապես 120 հազար խաղաղ բնակիչ, կարող է շարունակվել, եթե «իրավիճակը թույլ տա», — ասել էր Վերեշչուկը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button