Ուկրաինացիները պնդում են, որ Դոնբասում ռուսների ինը գրոհներ են հետ մղել

Loading...

Ուկրաինայի բանակը Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցած 24 ժամում հետ է մղել ռուսական բանակի 9-ը գրոհներ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Օլեքսանդր Շտուպունը:

«Թշնամու գրոհները հետ մղելու ընթացքում ոչնչացվել է մեկ հրասայլ, տասը զրահամեքենա, երկու մեքենա, մեկ հրետանային համակարգ, երկու հատուկ ինժեներական միավոր, հակաօդային պաշտպանության մեկ համակարգ և զինամթերքի պահեստ»,- ասել է գլխավոր շտաբի խոսնակը:

Շտուպունի փոխանցմամբ, «թշնամին շարունակում է հրետակոծությունը ռազմաճակատի ամբողջ երկայնքով՝ Դոնեցկի և Տավրիայի շրջանների ուղղությամբ»:

Ըստ խոսնակի, ռուսները փորձում եմ փակել բոլոր ուղիները, որոնցով մարդասիրական օգնություն է հասցվում ուկրաինական բանակի հսկողության տակ գտնվող շրջանների բնակիչներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button