Սանկտ Պետերբուրգում չեղարկել են հայ երիտասարդների կազմակերպած «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը

Loading...

Սանկտ Պետերբուրգում բացումից մեկ օր առաջ չեղարկել են Հայկական տարածաշրջանային երիտասարդական միության (ՀՏԵՄ) կազմակերպած «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը:

Այն նվիրվելու էր Հայոց ցեղասպանության օրվան: Այդ մասին ՀՏԵՄ-ը հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:

«Ցուցահանդեսը կազմակերպելու աշխատանքը սկսվել է այս տարվա հունվարին:

Կազմակերպիչները նախապատրաստել էին մուլտիմեդիայի եղանակով ցուցադրանք: Բացմանը պետք է մասնակցեին բազմաթիվ պատվավոր հյուրեր, ԶԼՄ-ների աշխատակիցներ:

Ապրիլի 22-ից մայիսի 8-ը նախատեսված ցուցահանդեսի օրերին պետք է ցուցադրվեին կինոֆիլմեր:

Ցուցահանդեսը պետք է տեղի ունենար «Ռուսաստան՝ իմ պատմությունը» թանգարանային կենտրոնում:

«Ամբողջությամբ համաձայնեցված ցուցահանդեսը չեղարկվել է վերջին պահին՝ մեզնից անկախ պատճառներով: Մենք ամեն ինչ արել էինք, որ միջոցառումը կայանար: Վերջին օրերին անդադար աշխատել ենք հարցը կարգավորելու համար, բայց լուծում չգտնվեց»,- ասվում է ՀՏԵՄ-ի հաղորդագրությունում:

Սանկտ Պետերբուրգի Հայկական տարածաշրջանային երիտասարդական միութունը հրաժարվել է հայտնել ցուցահանդեսը չեղարկած անձի կամ կառույցի անունը:

«Դժբախտաբատ, մենք չենք կարող մեր կազմակերպության անունից մեկնաբանություն անել»,- ասել է ՀՏԵՄ-ի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ միությունը կփորձի ցուցահանդեսը կազմակերպելու այլընտրանքային տարբերակներ գտնել:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button