Վագիտ Ալեքպերովը սանկցիաների կապակցությամբ ազատում է «Լուկօյլ» ընկերության ղեկավարի պաշտոնը

Loading...

Ռուսաստանցի գործարար, «Լուկօյլ» ընկերության համասեփականատեր, հիմնադիր և նախագահ Վագիտ Ալեքփերովը հայտնել է պաշտոնն ազատելու և ընկերության տնօրենների խորհրդի կազմից դուրս գալու մասին:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ վերջերս Վագիտ Ալեքպերովը հայտնվել է Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների ցանկում:

Ծնունդով բաքվեցի և ազգությամբ ադրբեջանցի Ալեքպերովի հիմնադրած «Լուկօյլը» Ռուսաստանում ամենախոշոր մասնավոր նավթային ընկերությունն է:

«Ալեքպերովի համապատասխան դիմումը փոխանցվել է «Լուկօյլի» տնօրենների խորհրդին»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում, որում նշվում է, որ գործարարը հանդես չի գալիս իբրև վերահսկիչ բաժնետեր: Նրան պատկանում է ընկերության բաժնետոմսերի 3.12 տոկոսը, ինչպես նաև առանձին հիմնադրամների միջոցով ևս 5.43 տոկոս, որոնց վերաբերյալ Ալեքպերովը ձայնի իրավունք չունի:

Վագիտ Ալեքպերովը համարվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բարեկամական հարաբերություններ հաստատած և նրա աջակցությունը վայելող գործարար:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button