Վլադիմիր Պուտին. «Այնպես փակեք «Ազովստալը», որ ճանճը չանցնի»

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է ռուսական բանակի և Դոնբասի անջատական ուժերի գրոհը Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» գործարանի համալիրի վրա, ասելով, թե չարժե «Ազովստալի» նկուղներ և թաքստոցներ ուղարկելով ռուսաստանցի զինծառայողներին՝ վտանգել նրանց կյանքը:

«Այնպես փակեք այդ համալիրը, որ ճանճը չանցնի»,- հրամայել է Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

Ռուսական ուժերը Շոյգուի ձևակերպմամբ, «ազատագրել են» Մարիուպոլը: Գործարանի հսկայական համալիրի տարածքում մնացել են ավելի քան 2 հազար ուկրաինացիներ, ովքեր մերժում են զենքը վայր դնելու առաջարկը:

Պուտինը հավաստիացրել է, թե հանձնվողների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք կլինի, իսկ վիրավորները բուժօգնություն կստանան:

Մարիուպոլը ռուսական ուժերի թիրախ է դարձել այս պատերազմի, կամ, ինչպես Մոսկվան է որակում, «ռազմական հատուկ օպերացիայի», առաջին օրվանից՝ փետրվարի 24-ից:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button