Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարն անցկացվում է Շուշիում

Loading...

Ադրբեջանի կառավարության կազմակերպած Աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարը այս տարի անցկացվում է Շուշիում՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։

Միջոցառման բացմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է՝ «այսուհետ ադրբեջանական ժողովուրդն ապրելու է որպես հաղթանակած ժողովուրդ», «այսուհետ Ադրբեջանը ապրելու է որպես հաղթանակած պետություն»։

«Ղարաբաղյան հակամարտության լուծումն ինձ համար՝ որպես նախագահի, գլխավոր խնդիրն էր։ Նախագահի պաշտոնում իմ ընտրվելու առաջին օրվանից մինչ այսօր այս հարցի լուծումն ու հետկոնֆլիկտային շրջանի զարգացումը ի շահ Ադրբեջանի, ինձ համար հանդիսանում է գլխավոր խնդիր», — հայտարարել է Իլհամ Ալիևը։

Աշխարհի ադրբեջանցիների համագումարն անցկացվում է 2001 թվականից, նախորդ բոլոր հավաքներն անցկացվել են Բաքվում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button