Ապրիլի 24-ի նախօրեին Չավուշօղլուի այցը Ուրուգվայ հարուցել է հայ համայնքի դժգոհությունը

Loading...

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության107-րդ տարելիցի նախօրեին Ուրուգվայ է այցելելու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ուրուգվայն ու Թուրքիան ամենաբարձր մակարդակով քննարկում են ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:

Հայ համայնքում Չավուշօղլուի այցելությունը ապրիլ 24-ից մեկ օր առաջ վրդովմունք է առաջացրել, և, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկիրներում կատարված վայրագությունները, խնդրվել է ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնակների ապահովությունը։

Ապրիլի 24- ին Արմենիա հրապարակում կատարվելիք միջոցարմանը ելույթ է ունենալու Ուրուգվայի արտգործնախարարը և ապրիլի 26-ին խորհրդարանում երկրի փոխնախագահը։ Նախատեսված են նաև կրոնական արարողութնյուններ, մարդասիրական միջոցառումներ, քայլարշավ և ցույցեր։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button