Գերմանիան ևս 37 մլն եվրո կտրամադրի Ուկրաինային

Loading...

Գերմանիան որոշել է Ուկրաինային ևս 37 միլիոն եվրո տրամադրել՝ պատերազմի հետևանքով ավերվածը վերականգնելու համար։ Այս մասին գրում է գերմանական թերթերից մեկը՝ հղում անելով Գերմանիայի զարգացման նախարարությանը։

Թերթի տվյալներով՝ 22,5 մլն եվրո կուղղվի էլեկտրացանցերի վերականգնմանը, իսկ 14,4 մլնը՝ բնակարանային ֆոնդի ու բժշկական սարքավորումների վերականգնմանը։

Ավելի վաղ Գերմանիան խոստացել էր մեկ միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային՝ ռազմական օգնության համար։

«Պատերազմից հետո Ուկրաինայի տնտեսության վերականգնումը կպահանջի առնվազն 600 միլիարդ դոլար, իսկ այժմ երկրին ամսական 4-5 միլիարդ դոլար է անհրաժեշտ շտապ օգնության տեսքով», — հինգշաբթի այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button