Միրզոյանն ու Կլաարը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Loading...

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Բացի այդ, նրանք անդրադարձել են տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարներին, հայտնում է ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Կլաար-Միրզոյան հանդիպմանը հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։

Երեկ ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Դրան նախորդել էր Կլաարի այցը Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի փոխվարչապետի հետ:

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն էին հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button