Երուսաղեմի մզկիթում աղոթքին հաջորդած բախումների ընթացքում առնվազն 31 պաղեստինցի է վիրավորվել

Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում հերթական ուրբաթօրյա աղոթքին հաջորդած բախումների ընթացքում առնվազն 31 պաղեստինցի է վիրավորվել, ավելի քան մեկ տասնյակը տեղափոխեվել է հիվանդանոց: Իսրայելի պաշտոնական աղբյուրների համաձայն` ուժայինները պատասխան գործողությունների են դիմել, երբ հարյուրավոր ծայրահեղ իսլամիստներ սկսել են քարեր նետել Արևմտյան պատի ուղղությամբ, որտեղ հրեական ծիսակատարություն էր ընթանում։

Reuters-ի հետ զրույցում, սակայն, ականատեսները հակառակն են պնդում, թե ոստիկանությունն է մտել մզկիթի տարածք և ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ արձակել տասնյակ պաղեստինցիների վրա, որոնցից ոմանք քարեր են նետել:

Անցյալ ուրբաթ ավելի քան 150 պաղեստինցի և մի քանի իսրայելցի ոստիկաններ վիրավորվել են Ալ-Աքսայում նմանատիպ բախումների ժամանակ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսնակը հայտարարել է, որ այդ օրը Իսրայելի անվտանգության ուժերի վարքագիծը «լուրջ մտավախություն է առաջացրել․ ուժի կիրառումը եղել է համատարած, անհարկի և անխտիր»։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button