Շառլ Միշելն ու Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված աշխատանքի հեռանկարները

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց է ունեցել:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարները,- գրել է Եվրոպական խորհրդի ղեկավարը` հավելելով, – ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության աջակցության հարցում»։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները Միշելը այսօր քննարկել է նաեւ Ռուաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Մանրամասներ պաշտոնական Բրյուսելը չի հայտնել։ Կրեմլն է տարածած հաղորդագրությամբ հայտնել, որ Պուտինը Շառլ Միշելին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button