Բոսնիա և Հերցեգովինայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ

Loading...

Բոսնիա և Հերցեգովինայում անցած գիշեր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ։ Հաղորդվում է մի շարք քաղաքներում բազմաթիվ ավերածությունների մասին։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են գրեթե ողջ Բալկանյան թերակղզում։ 3 մագնիտուդ ուժգնությամբ ամենաուժեղ հետցնցումները գրանցվել են Խորվաթիայում։ Բալկանյան թերակղզին համարվում է սեյսմիկ ակտիվության բարձր մակարդակ ունեցող գոտի։

2020 թվականի դեկտեմբերի վերջին Խորվաթիայում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով յոթ մարդ էր զոհվել, հարյուրավոր շենքեր փլուզվել են։ 2019 թվականի նոյեմբերին էլ Ալբանիայում էր տեղի ունեցել հուժկու երկրաշարժ, որի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button