Իլհամ Ալիևը Շարլ Միշելին ասել է, որ պատրաստ երկկողմ ձևաչափով բանակցել Նիկոլ Փաշինյանի հետ

Loading...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Պետության ղեկավարը տեղեկացրել է, որ արդեն կազմվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբերը և հայտնել է Բաքու-Երևան ձևաչափով բանակություններին պատրաստ լինելու մասին»,- ասվում է Ադրբեջանի ղեկավարի մամլո վարչության տարածած հաղորդագրությունում:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցին ուշադրություն հատկացնելու և սատարելու համար:

Շարլ Միշելն, իր հերթին, վստահեցրել է, որ կշարունակի ջանքեր գործադրել հանուն երկու երկրների հարաբերությունների բարելավման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման:

Ալիևի գրասենյակը նշում է, որ հեռախոսազրուցը տեղի է ունեցել Միշելի նախաձեռնությամբ:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button