Իրանում զինված անձինք կրակել են բարձրաստիճան զինվորականի տեղափոխող ավտոմեքենայի վրա

Loading...

Իրանում այսօր վաղ առավոտյան զինված անձինք կրակ են բացել Հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատարին տեղափոխող ավտոմեքենայի վրա։

Իրանի պետական աղբյուրների փոխանցմամբ՝ բարձրաստիճան զինվորականի թիկնապահը սպանվել է, գեներալ Հոսեյն Ալմասին չի տուժել, հարձակվողները ձերբակալված են։

ԻՌՆԱ գործակալության համաձայն՝ սպանված թիկնապահը՝ Մահմուդ Աբսալոմը, Իրանի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներից մեկի որդին է։

Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի և Աֆղանստանի սահմանների մոտ գտնվող հիմնականում սուննի մահմեդականներով բնակեցված շրջանում, որտեղ տարիներ շարունակ միջադեպեր էին տեղի ունենում թմրանյութերի մաքսանենգության զբաղվող հանցախմբերի, ինչպես նաև շիա իշխանությունների դեմ պայքարող սուննի իսլամիստ զինյալների մասնակցությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button