«Իրենք փորձում են բանավեճ սարքել, ես չունեմ այդպիսի ցանկություն». Սերժ Սարգսյան

Loading...

«Իրենք փորձում են լեզվակռիվ սարքել, բանավեճ սարքել, ես չունեմ այդպիսի ցանկություն», — ասաց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով վարչապետի հայտարարությանը, թե 2016-ին ԵԱՀԿ նախագահության կողմից առաջարկությունները ոչ այլ ինչ էին, քան նշաձողի իջեցում:

Ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մասնավորապես հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ 2016 թվականին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով: Անորոշ ասելով, ընդ որում, նկատի էին առնվում տասնամյակներ, եթե ոչ ավելի: 2016 թվականի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում՝ այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնյան գագաթաժողովը», — նկատեց վարչապետը:

«Ազատության» հարցին՝ ինչո՞ւ որոշեց այսօր միանալ ջահերով երթին, Սարգսյանը պատասխանեց. «Բայց այստեղ ի՞նչ տարօրինակ բան կա, հազարավոր մարդիկ քայլում են, ես էլ միացել եմ, կարծում եմ` դա օրինաչափ է, տրամաբանական է»:

Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Երթին մասնակցում է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button