Շաբաթ օրը Մարիուպոլից մարդկանց տարհանման նոր փորձ է նախատեսված

Loading...

Ուկրաինայի իշխանությունները այսօր հերթական անգամ կփորձեն ռուսական ուժերի կողմից պաշարված Մարիուպոլից տարհանել խաղաղ բնակիչներին, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Անցած օրերին Մարիուպոլից և քաղաքում գտնվող «Ազովստալ» գործարանից տարհանումը բազմիցս ձախողվել է։ Կողմերը միմյանց են մեղադրում, ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս օգտվել հումանիտար միջանցքներից, ինչը պաշտոնական Կիևը հերքում է։

Ռուսաստանը հայտարարում է, որ փաստացի վերահսկում է Մարիուպոլը, բացի Ազովստալ պողպատի հսկա գործարանից, որտեղ հարյուրավոր ուկրաինացի զինվորներ են թաքնված:

ԵՄ ղեկավար Շառլ Միշելն նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հորդորել թույլատրել Մարիուպոլից մարդկանց անվտանգ տարհանումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button