Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 8-ով՝ հասնելով 422 հազար 822-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 13-ով և հասել 410 հազար 548-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 428 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 32 հազար 179-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1969 մարդ։