Զելենսկին հայտնում է, թե երբ Ուկրաինան կարող է դուրս գալ բանակցություններից

Loading...

«Եթե Մարիուպոլում մեր մարդիկ ոչնչացվեն, եթե օկուպացված տարածքներում պսևդոհանրաքվեներ անցկացվեն, Ուկրաինան դուրս կգա ցանկացած բանակցություններից», — հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ապրիլի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շեյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցեց, որ Մարիուպոլը վերցվել է վերահսկողության տակ՝ բացառությամբ «Ազովստալ» ձեռնարկության տարածքի։ Պուտինը հրամայեց չեղարկել «Ազովստալ»-ի գրոհը։ Զելենսկին, մինչդեռ, պնդում էր, որ Մարիուպոլում մնացած ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են դիմադրությունը: Արևմտյան ռազմական վերլուծաբաններն էլ կարծիք հայտնեցին, թե ռուսները համոզվել են, որ «Ազովստալի»-ում թաքնված ուկրաինացիներն ունեն բավական ռազմական կարողություն կատաղի դիմադրություն ցույց տալու և լուրջ կորուստներ պատճառելու համար:

Երեկ երեկոյան Կիևի մետրոպոլիտենի կայարաններից մեկում ասուլիսի ժամանակ Զելենսկին ասել է, որ այժմ, չնայած Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը և խաղաղ բնակիչների սպանություններին, նախկինի պես կողմ է բանակցություններին և պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես ցանկանում եմ կանգնեցնել պատերազմը և ավարտել այն։ կա դիվանագիտական ճանապարհ, կա ռազմական ճանապարհ։ Ցանկացած առողջ մարդ միշտ ընտրում է դիվանագիտական ճանապարհը», — նշել է Ուկրաինայի նախաագահը։

Միաժամանակ, նա խոստացել է Ուկրաինայի վերահսկողության տակ վերադարձնել պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները․ — «Հենց որ մենք ավելի շատ զենք ունենանք, կգնանք առաջ և կվերադարձնենք մեր տարածքները։ Եվ դա տասը տարի հետո՛ չի լինի»։

Զելենսկու վկայությամբ՝ նույն օրը Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, որոնցից մեկը՝ երեք ամսական երեխա։

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ապրիլի 24-ին՝ առաջին անգամ պատերազմի սկսվելուց ի վեր, Կիև կժամանեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button