Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին

Loading...

Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի առիթով ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, որն ընթերցվել է պատրիարքարանի մայր եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ:

«Մեկ անգամ ևս հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած օսմանյան հայերին և անկեղծ ցավակցությունս հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին», — մասնավորապես ասված է ուղերձում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Առաջին աշխարհամարտին հաջորդող տարիներն Օսմանյան կայսրության միլիոնավոր զավակների համար շատ ցավալի շրջան են եղել: Նրա պնդմամբ` մարդկության պարտքն է կիսել այդ ընդհանուր ցավը՝ առանց կրոնական, էթնիկ ու մշակութային խտրականության:

Թուրքիայի նախագահը իր ուղերձում շեշտել է «անցյալի վերքերը միասին ամոքելու և մարդկային կապերը ավելի ամրապնդելու կարևորությունը»:

«Հավատացած եմ, որ այս տրամաբանությամբ ցավերը ավելի խորացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան՝ ներշնչվելով հազար տարվա արմատներ ունեցող մեր համակեցությունից», — ասված է ուղերձում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button