Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը

Loading...

Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխավորի դերը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի և բանակցային գործընթացի հարցերը: Նախագահ Էրդողանն ասել է, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը տրամադրել բանակցություններում, այդ թվում հանդես գալ որպես միջնորդ: Նախագահը նշել է, որ սկզբունքորեն դրական է տրամադրված Թուրքիայի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում:

Էրդողանն ասել է նաև, թե «անհրաժեշտ է հնարավորինս արագ խաղաղ բնակիչներին և վիրավորներին տարհանել Մարիուպոլից, որտեղ իրավիճակն օրըստօրե վատթարանում է»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել է, թե Անկարան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հստակեցնել, թե ինչ է ենթադրելու այդ կարգավիճակը:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր չի կարող Ուկրաինային առաջարկել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք սահմանված են ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածով {հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հավասարազոր է հարձակման ամբողջ դաշինքի վրա}:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button