Հայ զինվորը հայտնվել է ադրբեջանական կողմում, նրան վերադարձնելու քայլեր են ձեռնարկվում. ՊՆ

Loading...

N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը հայտնվել է ադրբեջանական կողմում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ երեկ զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին կորել է կապը զինվորի հետ, անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:

«Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Էդուարդ Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում:

Միջադեպի առնչությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Մարտիրոսովին ներկայացնում է որպես Զանգիլանի շրջանում հայ — ադրբեջանական սահմանը խախտելու փորձ կատարած «դիվերսիոն խմբի» անդամ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր ավելի վաղ հերքել է «դիվերսիոն գործողությունների փորձի» մասին Բաքվի հաղորդագրությունը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button