Ղրղըզստանում արգելել են Դոնբասի մասին ռուսական քարոզչական ֆիլմերի ցուցադրումը

Loading...

Ղրղըզստանում արգելել են Դոնբասի պատերազմի և Ղրիմի բռնազավթման մասին ռուսական քարոզչական գեղարվեստական կինոնկարների ցուցադրումը:

Այդ մասին հայտնել է Ղրղըզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության նախարար Ազամատ Ժամանկուլովը: Նրա խոսքով, «Կիրգիզտասմասի» պետական կինոկենտրոնը չեղարկել է նախկինում այդ ֆիլմերի ցուցադրման համար տրված վարձակալության վկայագրերը և արգելել է ցուցադրումը:

Նախարարի փոխանցմամբ, որոշումն ընդունվել է «ներկայիս միջազգային կացության կապակցությամբ»:

Ֆիլմերի ցուցադրումը մտադիր էր կազմակերպել «Հարմոնիա» ռուսական մշակութային կենտրոնը: Բիշքեկում և Օշում հանդիսատեսի ուշադրությանն առաջարկելու էին «Ղրիմ», «Դոնբաս», «Աղջիկն աշխարհազորից» և այլ ֆիլմեր, որոնք արդարացնում են Ղրիմի բռնազավթումը և Ուկրաինայի վրա ռուսների հարձակումը:

Ակտիվիստները քննադատել են Ղրղըզստանում այդ ֆիլմերը ցուցադրելու գաղափարը, և դեռ ապրիլի 21-ին Բիշքեկի խոշոր առևտրային կենտրոններից մեկի կինոթատրոնը հրաժարվել է ցուցադրումից:

Բիշքեկի փողոցներում և հրապարակներում ամենուր կան այդ քարոզչական ֆիլմերը գովազդող մեծ պաստառներ, դրանց ցուցադրման ազդագիրը տեղադրված է նաև Ղրղըզստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կայքէջում:

Ղրղըզստանի պետական անվտանգության կոմիտեն ավելի վաղ քաղաքացիներին կոչ է արել մայիսի 9-ին չհագնել Z տառային նշումով զինվորական համազգեստ:

Գերատեսչությունը պարզաբանել է, որ «նման համազգեստը նպաստում է ազգամիջյան ատելության տարածմանը»: Պահանջն անտեսողները պատասխանատվության կենթարկվեն:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button