ФСБ-ն պնդում է, թե կանխել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանությունը

Loading...

Ռուսաստանի Անվտանգության ծառայությունը (ФСБ) պնդում է, որ կարողացել է կանխել հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի սպանութունը։

Գերատեսչության պնդմամբ, մահափորձը պետք է իրականացնեին Ռուսաստանի տարածքում արգելված “National Socialism/White Power” նեոնացիստական խմբավորման անդամները։

Ռուսաստանի հատուկ ծառայությունները նաև պնդում են, որ սպանության պատվիրատու որպես հանդես էր գալիս Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

«Հանցավոր խմբի անդամները այժմ խոստովանական ցուցմունքներ են տալիս՝ նշելով, որ Սոլովյովի սպանությունից հետո պատրաստվում էին թաքնվել արտերկրում», — նշված է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button